Խաղողի մթերման գործընթացն Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է. խաղողն այգում չի մնա

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրոպարենային ոլորտի պատասխանատուների ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ում կազմակերպվել է հանդիպում Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ, որի հիմնական նպատակն էր քննարկել մարզում խաղողի մթերումների սահուն կազմակերպումն ու քայլեր ձեռնարկել մթերումների ընթացքում հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ։

«Քննարկումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի և մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, որոնք մինչ այդ այցելել են մարզի մի շարք գործարաններ ու խաղողի մթերման կետեր, նախապես տեղեկացել առկա խնդիրների մասին և փորձել համատեղ ջանքերով միջամտել գործընթացին՝ առաջարկելով որոշ կարգավորումներ։

«Նախատեսվող մթերման ծավալն այս մարզում ավելի մեծ է, քան այս պահի դրությամբ խաղողի առկայությունը, սակայն հերթերն ու կուտակումները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում և ձեռնտու չեն ո՛չ խաղող արտադրողին, ո՛չ էլ մթերողին, քանի որ այդ ընթացքում խաղող մշակողը, մնալով հերթերի մեջ, վատնում է իր ժամանակը, իսկ խաղողը որակազրկվում է, մինչդեռ եթե բերքահավաքը և մթերումը արտադրողի և վերամշակողի միջև կազմակերպված լինի, ապա այդ օրվա հավաքած խաղողը նույն օրը կմթերվի, ինչի արդյունքում երկուսն էլ կշահեն», – շրջայցերի ընթացքում նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։

Այնուամենայիվ, փոխնախարարն ընդգծել է, որ ֆերմեր-վերամշակող արդյունավետ և սահուն համագործակցության, ինչպես նաև որակյալ գինեգործական արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է գործարաններ ներկայացնել բարձր որակի և համապատասխան սորտերի խաղող:

Քննարկման ընթացքում համայնքապետերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ քվոտա՝ ելնելով հավաքվող բերքի քանակից, ինչը թույլ կտա խուսափել մեքենաների կուտակումներից, առավել արդյունավետ կազմակերպել մթերումները, ինչպես նաև ապահովել մթերման գործընթացի վերահսկելիություն։

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի համայնքների ղեկավարները գործարանի ղեկավարությանը տեղեկացնելու են, թե որքան կկազմի մթերման ենթակա այդ օրվա բերքը, իսկ գործարանն իր կողմից կպարտավորվի համայնքի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա մթերել գործարան բերված խաղողի այդ խմբաքանակը։

Հավաքագրված տվյալներով գործարանում մթերումները կսկսեն իրականացվել հոկտեմբերի 9-ից, հոկտեմբերի 7-ին և 8-ին կշարունակվի հերթերում կուտակված մեքենաների բեռնաթափումն ու խաղողի ընդունումը։ Մինչ այդ մարզպետը հորդորել է համայնքապետերին հոկտեմբերի 8-ին այդ համայնքներում բերքահավաք չիրականացնել։

«Մեր հաշվարկով, տվյալ համայնքներում ներկա պահին եղած խաղողի բերքի ծավալը կազմում է ընդամենը 7,500 տոննա, իսկ միայն Արարատի գինու գործարանը այս պահին պատրաստ է մթերել 10 հազար և ավել տոննա, այսինքն, այն անհանգստությունը, որ կա ֆերմերների մոտ, իզուր է», – ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նշել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Մարզպետը տեղեկացրել է, որ խնդրի նմանատիպ լուծում առաջարկվել է նաև Ոստան համայնքում, որտեղ նույնպես ներկա պահին առաջանում են խաղողով բեռնված մեքենաների կուտակումներ։

Արման Խոջոյանն ընդգծել է, որ եթե մթերումները կազմակերպվեն կանոնակարգված կերպով, ապա լարվածություն չի առաջանա։ Նրանց հավաստմամբ՝ խաղողն այգիներում չի մնա և ամբողջությամբ կմթերվի»,- տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Ներկայում գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և Ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն։