Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց իր ինքնազգացողության մասին։ Վարչապետի ու նրա ընտանիքի անդամների մոտ, հիշեցնենք, կորոնավիրուսի թեստի դրական արդյունք է արձանագրվել։ «Այս հիվանդությունն այնքան նենգ է։ Հասկանում եմ՝ հա՛մ ասում եմ՝ կորոնավիրուսով վարակված եմ, հա՛մ եթեր եմ մտնում, աշխատում եմ, բրիֆինգ եմ տալիս։ Տեսնում եք ինձ՝ հիվանդ տեսք չունեմ, բացի մի քիչ հոդացավերից՝ …

