Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ կրկին դիմակ կրելու կոչ է արել՝ նշելով, որ դեռ վաղ է խոսել համաճարակը հաղթահարելու մասին։ «Չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը: Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը …

