Իսպանիայում հաստատված հաջողակ գործարար, Արցախում զոհված Ա. Կնյազյանին հետմահու «Արցախի հերոս» կոչում շնորհվեց

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Արմեն Արտավազդի Կնյազյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ հետմահու պարգևատրելու մասին: Նրա նվիրումի մասին Արայիկ Հարությունյանը պատմել է Ֆեյսբուքում արված գրառմամբ՝ ընդգծելով, որ հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի:

«Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել: Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել: Իսկ պատերազմից օրեր առաջ Հայրենիքում էր. Արցախն այլևս սպասում էր նրա ստեղծարար ջանքերին ու ներդրումներին…

Արմենի հետ ծանոթացել էի 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: Ժպիտով պատմում էր, որ պայքարի լուրն առել է կնոջ ծննդյան օրը և, շնորհավորելու փոխարեն, ինքնաթիռի տոմս գնել` շտապելով պաշտպանել հող հայրենին: Արմենն այս անգամ էլ նույն կերպ վարվեց. Արցախից վերադառնալուց ժամեր անց նա կրկին հայրենի հողում էր` իր բաժին Հայրենիքը պաշտպանելու նպատակով: Հերոս հայորդու անմնացորդ պայքարը, ցավոք, ընդհատվեց թշնամու դավադիր գնդակից…

Արմե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու քո պայքարով, Հայրենիքն իրավամբ սիրելու քո օրինակով խորհրդանիշ դարձար: Դու հայի այն տեսակն ես, որ մինչև վերջ արմատներին հավատարիմ մնաց, չկտրվեց, չչորացավ, հավերժացավ…

Հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի: Արմեն Արտավազդի Կնյազյանը պարգևատրվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

Հոգիդ լույսերի մեջ լինի, ընկե՛ր: Կիսում եմ ընտանիքիդ ու հարազատներիդ կորստի ցավը»,- նշում է Հարությունյանը: