Աջակցեք մեզ
Լուրեր
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ՝ մարզպետի որոշման դեմ բողոքելու։ Հիշյալ որոշումով վերականգնվել են նախկին գյուղապետի իրավունքները, որին գյուղի մեծ մասը չի ընդունում։
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, մեկնարկում է Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը։ Մինչև այդ՝ այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նիստ կգումարի։ Ինչպես Factor.am-ին փոխանցեցին «Իմ քայլի» պատգամավորները՝ նիստի օրակարգում առաջիկա քառօրյայում ընդգրկված օրինագծերն են։ Հիշեցնենք, որ քառօրյայի ընթացքում՝ սեպտեմբերի 16-ին, նախատեսված է քննարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը, որի վերաբերյալ հարցապնդումը ներկայացրել է «Լուսավոր …
Պաշտպանության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: «Սա ամենակարևոր օրենսդրական փաթեթն է, որին պետք է կողմ քվեարկեմ, այն նույնիսկ ուշացած է»,- «Հայկական աշխարհազոր. պաշտպանություն, անվտանգություն և մարդու իրավունքներ» …
Մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը:
«Հոդված 3» ակումբում տեսաքննարկում է՝ «Հայկական աշխարհազոր. պաշտպանություն, անվտանգություն և մարդու իրավունքներ» թեմայով։ Բանախոսներն են՝ ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ տնօրեն, ՍՈՍԻ ԹԱԹԻԿՅԱՆ, հանրային կառավարման մասնագետ։
Սեպտեմբերի 12-ից 15-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները ԵԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք: Այս տվյալները հրապարակում է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1917 դեպք: Ապաքինվել է ևս 20 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1354։ Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ: …
Հայաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 177 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ մահացել է։ «Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 45503 Առողջացածներ – 41434 Փաստացի բուժվողներ -2880 Ընդհանուր թեստեր – 281259 Մահվան ելքեր – 909 Մահվան ելքեր այլ պատճառով –280»,- ասված է ՀՀ ԱՆ հաղորդագրությունում:
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 11-ին, ժամը 01։28-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota Camry» …
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.72%-ով և կազմել 37.13 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.77%-ով և կազմել 39.88 դոլար: