Factor.am-ի զրուցակիցը երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանն է: Նա անդրադարձել է հայաստանյան ներքին քաղաքական կյանքին, կոնսոլիդացվել փորձող ընդդիմության գործողություններին և արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ում նոր նախագծերի ընդունմանը: -Պարո՛ն Զորիկյան, երեկ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ուշագրավ է, որ ինչպես նախկինում գրանցված բազմաթիվ դեպքերում, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցում, այս …

