Վերջին 1 օրում Իրանում կորոնավիրուսի 2․269 նոր դեպք է գրանցվել՝ դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 169․425-ի։ Այս մասին հայտնում է worldometers.info վիճակագրական կայքը։ Արձանագրված դեպքերից ակտիվ է 29․178-ը, որից 2․578-ը՝ ծանր կամ ծայրահեղ ծանր։ Մինչ օրս երկրում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 8․209 դեպք։ Ապաքինվածների թիվը 132․038 է։ Իրանում իրականացված կորոնավիրոսի թեստավորումները գերազանցում են 1 միլիոնը։ …