Ո՛չ պատերազմը, ո՛չ ավերված դպրոց ունենալն արցախցի երեխաներին չեն խանգարում կրթություն ստանալ։ Կրթությունը նաև հաղթանակի համար է։ Նման վստահությամբ ուսանողուհի Քրիստինե Թաթոսյանը կուրսընկերուհու և երկու դասախոսների հետ 2 շաբաթ առաջ սկիզբ դրեցին «Կրթություն՝ հանուն հաղթանակի» նախաձեռնությանը, որպեսզի Երևանում գտնվող արցախցի փոքրիկները կրթություն ստանան և ոչ միայն։ 4 հոգով սկսած նախաձեռնությանն այսօր արդեն շատերն են միացել, …

