«Գոլդեն Փելիս» հյուրանոցը, Կառավարության այսօրվա որոշմամբ, կրկին աճուրդի է ներկայացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է անընդհատ ձգձգվում «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդի հարցը, արդյո՞ք պատճառը գնորդի բացակայությունն է: Նարեկ Բաբայանը նշեց, որ նախորդ աճուրդի գործընթացը դադարեցված էր՝ պայմանավորված համավարակով. «Կորոնավիրուսով վարակակիրների հետ կոնտակտավոր …

