Սփյուռքում ունենք աննախադեպ մոբիլիզացիա․ Զարեհ Սինանյանը ներկայացնում է տարվող աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

Մարտական գործողություններ սկսվելու առաջին իսկ պահից, գիտակցելով պատերազմի լրջությունը և թշնամու հեռուն գնացող նպատակները, Սփյուռքում տեղի է ունեցել աննախադեպ մոբիլիզացիա: Այս մասին «Սփյուռքը՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մարդիկ լծվել են այս կամ այն կերպ պատերազմին մասնակցելու աշխատանքներին, աշխատանքներ են իրականացվում տարբեր ուղղություններով: Սփյուռքը նախ աշխատում է ֆինասական միջոցների հավաքագրման ուղղությամբ: Երկրորդ ուղղությունը Հայաստան մարդասիրական և այլ օժանդակություն հասցնելն է: Աշխատանքներ են իրականացվում, որ օգնությունը շատ ավելի կազմակերպված և համակարգված լինի: Երրորդ ուղղությունը Սփյուռքում ինֆորմացիա տարածելն է, տեղի են ունենում ցույցեր, բողոքի ակցիաներ»,- նշեց Սինանյանը:

Նա նաև հավելեց, որ կոորդինացվում է կամավորների, այդ թվում նաև բժիշկների և այլ մասնագետների հոսք դեպի Հայաստան:

Մանրամասները՝ տեսանյութում: