Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հունիսի 10-27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացրել է հարցում՝ երկրում COVID-19-ի իրավիճակի վերաբերյալ։ Կազմակերպության փոխտնօրեն Գայանե Դաջունցի խոսքով՝«COVID-19»-ի հայաստանյան ընկալումները» թեմայով հարցումն անցկացվել է 1000 քաղաքացու շրջանում։ Ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ հարցված քաղաքացիների 33․3%-ը միանշանակ պատրաստ է զոհաբերել իր որոշ իրավունքներ, եթե դա կօգնի կանխարգելել վարակի տարածումը։ …

