Հուսով եմ, որ կկարողանանք դրական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության վերականգնման գործում. Վրաստանի նախագահ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վստահ է, որ նախօրեին  երկրում անցկացվել են ամենաժողովրդավարական ու ամենախաղաղ ընտրությունները` չնայած լուրջ մարտահրավերներին, փոխանցում է aliq.ge-ն:

«Վրաստանին հաջողվել է անցկացնել խաղաղ, արդար, անվտանգ և ժողովրդավարական ընտրություններ: Կարելի է ասել ՝ եվրոպական ընտրություններ: Չնայած խիստ և աննախադեպ մարտահրավերներին՝ երեկ կայացած խորհրդարանական ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին աշխարհին, որ երկիրը շարունակում է իր անխափան առաջխաղացումը ժողովրդավարության և զարգացման ուղով»,- ասել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել բոլոր ընտրողներին` բարձր մասնակցության ու առանց լուրջ խախտումների ընտրությունների համար․ «Չնայած տարածաշրջանում շարունակվող հակամարտությանը, մեզ հաջողվել է ընտրություններ անցկացնել խաղաղ պայմաններում: Ընտրական գործընթացն անցել է խաղաղ այն տարածաշրջաններում, որտեղ խիտ բնակեցված են հայ և ադրբեջանական ծագում ունեցող մեր քաղաքացիները: Սա նշան է, որ այս բարդ և ցավոտ հակամարտության համատեքստում Վրաստանը շարունակում է մնալ կայունության կղզին ու երկիրը, որտեղ շարունակվում  է համակեցության և հանդուրժողականության կովկասյան ավանդույթը: Հուսով եմ, որ մենք կկարողանանք դրական դեր խաղալ մեր տարածաշրջանում խաղաղության վերականգնման գործում, ինչը բոլոր երեք երկրների զարգացման անհրաժեշտ նախապայմանն է»:

Ըստ Սալոմե Զուրաբիշվիլիի` հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում վրացական հասարակությունը հաղթեց նիհիլիզմին և ապացուցեց, որ Վրաստանում հետխորհրդային դարաշրջանն ավարտվում է: