Այսօր վաղ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները: Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ տարբեր գյուղերի ուղղությամբ այսօր դիվերսիոն խմբերի դեմ գործողութունները շարունակվել են։

