Ալիևը դավաճանել է Մոսկվային՝ նոր սիրեկան գտնելով՝ ի դեմս Էրդողանի․ ՌԴ-ն փորձելու է պատժել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
27.03.2026 | 18:21
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են 120 թանգարան և պատմական շենք
27.03.2026 | 18:16
Իրանում հրթիռակոծության հետևանքով հայ է մահացել
27.03.2026 | 18:13
Ինչպես են դիմավորել Պապիկյանին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:10
Պետական դավաճանության մեջ մեղադրվողն արդարացվեց // Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 18:05
23 տարի առաջ տատից փոխանցված տան համար պատասխանատվության են կանչել «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենին
27.03.2026 | 17:57
Պուտինը չի առաջարկել պատերազմի համար բիզնեսներից գումար վերցնել, բայց ողջունել է «կամավոր ներդրումները»․ Պեսկով
27.03.2026 | 17:49
ՖԻՖԱ-ն հաստատել է 5 նոր կանոնները ֆուտբոլում
27.03.2026 | 17:48
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

– Մինչ հայ ժողովուրդն Արցախում պայքարում է թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերի դեմ, Եվրոպայում ահաբեկչական ակտեր են մեկը մյուսին հաջորդում։ Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասում է «Սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Ղարաբաղն այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագծին է»։ Ո՞վ է կանգնած այս ամենի հետևում և արդյո՞ք վարչապետի խոսքերում կա մեղադրանք՝ ուղղված Արևմուտքին։

– Միանալով վարչապետի խոսքերին՝ ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի և Ավստրիայի հանրություններին այս սարսափելի ոճրագործությունների հետ կապված։ Մենք ինքներս նորմալ չենք վերաբերվում «դատապարտում ենք», «մտահոգված ենք» և այլ խոսքերին, այնուամենայնիվ, կատարվողը շատ սարսափելի է։ Դա հնարավոր է դարձել այն պատճառով, որ կորոնավիրուսով կամ միջազգային կազմակերպությունների թուլացմամբ պայմանավորված՝ ամեն մեկը փակվեց իր մեջ՝ ուշադրություն չդարձնելով, թե ինչ արհավիրք է հասունանում, և բոլորս դարձանք հարձակման թիրախ․ մենք՝ Արցախում և ՀՀ-ում, իսկ եվրոպացիները՝ իրենց ներսում։

– Սրանք զուտ ահաբեկչական կազմակերպությունների ձեռքի գո՞րծն են, թե՞ ահաբեկչությունների թիկունքում պետություններ կան։

– Այնպես չէ, որ ահաբեկլչությունը չունի իր հովանավորները։ Իհարկե, բոլորս զգայական մակարդակով, ենթագիտակցորեն տեսնում ենք, թե որտեղից է գալիս այդ ամենը, և սանձարձակ դարձած Թուրքիայի և նրա սանձարձակ նախագահի ալիքներն ենք համարում՝ կոնկրետ փաստեր դեռ չունենալով։ Բայց միանշանակ է՝ չի կարող այսպես լինել, որ Ֆրանսիայում սկսվի ալիք, հետո տարածվի Վիեննայում, և դա տեսանելիորեն այնքան կազմակերպված ու զանգվածային լինի, որը հազիվ թե անեն Եվրոպայում ապրող մահմեդականները, ում զգացմունքները վիրավորվել են Ֆրանսիայի նախագահի խոսքից։ Մենք գործ ունենք այն երկրների թիրախավորման հետ, որոնք այս պատերազմում մեր դաշնակիցներն են քաղաքական առումով։ Այս ահաբեկչությունների և մեր պատերազմի միջև ես կապ տեսնում եմ։ Ֆրանսիան և Ավստրիան այն երեք երկրներից էին, որոնք կողմ էին, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն։ Սրանք այն երկրներն են, որոնցից Ֆրանսիան ՆԱՏՕ-ի շրջանակում ստանձնել է Արևելյան Միջերկրածովյա ավազանում Թուրքիայի ակտիվացման դեմ պայքար, Լիբիայում Թուրքիայի խայտառակ գործունեության դեմ պայքարով։ Այդ առումով, Ֆրանսիան թիրախ երկիր է Թուրքիայի համար։ Ավստրիան վերջին ամիսներին անհաճո է եղել Թուրքիային՝ իր հայտարարություններով։ Ավստրիան Կանադայից հետո երկրորդ երկիրն էր, որը «Բայրաքթարի» համար տեխնոլոգիաներ վաճառելու արգելանք դրեց։ Սա լրջագույն պրոբլեմ է ստեղծել Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի համար։ Առնվազն, եթե մենք այս պահին փաստ չունենք, որ Թուրքիան է դիրիժորություն անում այս ամենում, համենայն դեպս, Թուրքիան թիվ մեկ շահառուն է այս ահաբեկչությունների։

– Հայաստանի և Ռուսաստանի միջև սկսվել են ռազմական աջակցության շուրջ խորհրդակցությունները։ Փաշինյանն էր նամակով դիմել Պուտինին։ ԱԺ փոխխոսնակն ասաց՝ հայկական կողմը լիովին բավարարված է ՌԴ-ի արձագանքից։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն այս պահին աջակցի Հայաստանին, ինչը շարժում է Ադրբեջանի խանդը, և արդյո՞ք ՌԴ-ն չի կորցնի Ադրբեջանի վրա ազդեցությունը։

– Ադրբեջանին Ռուսաստանը կորցրել է դեռ 2016 թվականին, երբ Ապրիլյան պատերազմից հետո տեսանելի էին Ալիևի մեղադրանքները Ռուսաստանին, որ դու կանգնեցրեցիր պատերազմը, դրա համար ես չկարողացա գնալ և վերցնել ավելին։ Դրանից հետո մի քանի իրադարձություններ եղան։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանն իր համար արդարացման հիմք վերցրեց Տավուշյան մարտերը՝ Անկարայի հետ փորձարկելով ռուսական ռեակցիան, թե ինչպես նա կպահի իրեն, եթե լայնամասշտաբ պատերազմ լինի։ Սկսեցին մեղադրել Ռուսաստանին՝ քանի որ դու չես պատժում Հայաստանին և Նիկոլ Փաշինյանին Տավուշում կատարվածի համար, իսկ նրանք եկել են և դիրքավորվել են, որ մեր խողովակներին խփեն, հետևաբար՝ դու կանգնած ես այս ամենի հետևում։ 2016 թվականից հետո Ալիևն իր ստրատեգիայում ՌԴ-ին փոխարինել է Թուրքիայով, ասել է՝ Պուտին Վլադիմիրի, քանի որ դու չես լուծում խնդիրը, ինչպես խոստացել ես, ինձ չի հետաքրքրում, որ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, Տավուշում չես ճնշում Հայաստանին, հետևաբար, ես գնում եմ Էրդողանի մոտ խնդիրս լուծելու։ Ռուսաստանը գիտի, որ ինքը 2016-ին է կորցրել Ադրբեջանին, բայց այսօր նախ Մինսկի խմբում իր տեղը պահելու համար չի ուզում հավասարակշռությունը խախտել կոնֆլիկտի կողմերի միջև, դրա համար Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում ասում է՝ «Ադրբեջանի եղբայրական ժողովուրդ», մյուս կողմից տեսնում է, որ Ադրբեջանը բացահայտ խաղում է Թուրքիայի հետ։ Այդ խաղն ընդդեմ իրեն է և այդ խաղի արդյունքում կարող է կորցնել ավելին, քան Ադրբեջանը կորցնելն է։ Հիմա ՌԴ-ն փորձելու է Մինսկի խմբում պահել իր տեղը, մյուս կողմից պատժել Ադրբեջանին, որը, ըստ էության, դավաճանել է իրեն և գտել է նոր սիրեկան՝ ի դեմս՝ Էրդողանի, և այստեղ է, որ հայկական կողմը պետք է հասկանա բուն խաղի բոլոր նրբությունները և հասկանա, որ Ադրբեջանին պատժելու դաշտ կա, և Ադրբեջանին պատժելու առումով ինքը կարող է ունենալ դաշնակիցներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան