ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ Զինված ուժերում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողներ, բարեբախտաբար, չունենք: «Արհեստական շնչառական սարքերի միացված զինծառայողներ ևս չունենք»,- ասաց նա։ Թե քանի վարակակիր կա բանակում նա չասաց, փոխարենը տեղեկացրեց, որ վեց զինծառայող հաղթահարել է վարակն ու դուրս գրվել։ Մանրամասները՝ տեսանյութում։ Լիլիթ Շաբոյան