Վարդենիսի ոստիկանները Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել
Հասարակություն
09.11.2020 | 14:45Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։
«Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Միջոցառումները շարունակվում են»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում: