10 Նոյեմբեր 2020 | 05:12
Ռուս խաղաղապահներն օդանավակայան են ժամանել՝ Ղարաբաղ մեկնելու համար․ ՌԴ ՊՆ
Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ ստորաբաժանումները մեկնել են օդանավակայան՝ Ղարաբաղ մեկնելու համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությունը: «Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ ստորաբաժանումները ժամանել են օդանավակայան»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ օդանավակայան ժամանելուն պես «խաղաղապահ բրիգադի անձնակազմը կբեռնի տեխնիկան և զինամթերքը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության առաջադրանքը կատարելու համար տեղակայման շրջան …