Ես խաղաղության դիսկուրսը համարում եմ կեղծ: Մենք երբեք չենք եղել ագրեսիվ, պատերազմասեր պետություն, միշտ եղել ենք ինքնապաշտպանվողի դերում և խոսքը մեր մարտունակության պաշտպանողականության և դիմադրունակության բարձրացման մասին է։ Այս մասին «Հայկական աշխարհազոր. պաշտպանություն, անվտանգություն և մարդու իրավունքներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, ըստ որոնց՝ աշխարհազորի մասին օրենսդրական նախագծով …

