«Հայ զինվոր» թերթի թղթակից Դավիթ Թորոսյանը, որն այս օրերին առաջնագծում աշխատում է և փոխանցում զինվորների տրամադրությունները, հաղորդում է Ջաբրայիլում կորցրած դիրքերի վերականգնման մասին։ «Ֆանտաստիկ լուր․ Ջաբրայիլում մեր բոլոր կորցրած դիրքերը վերականգնվեցին և անցավ ամբողջությամբ մեր վերահսկողության տակ։ Հ.Գ տեղեկությունները ոչ պաշտոնական են, բայց հավաստի», -գրել է նա։

