Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների իր ամենամեծ զավակներից մեկին: Այլևս մեզ հետ չէ տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը։ Արմեն Ջիգարխանյանը մարդկային ու դերասանական յուրահատուկ տեսակ էր, …

