ՀՀ Կառավարարության կազմում առավոտից փոփոխություններ են կատարվում։ Նախ հայտնի դարձավ, որ պաշտոնից կհեռանա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նրան կփոխարինի Վաղարշակ Հարությունյանը։ Հաջորդը պաշտոնին հրաժեշտ կտա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, նրան այդ պաշտոնում, մեր ճշտված տեղեկության համաձայն, կփոխարինի վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

