«Գորշ գայլերը» վտանգ են ներկայացնում Գերմանիայի ներքին անվտանգությանը․ DW

Լուրեր

03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գորշ գայլերը», ըստ գերմանական Բունդեսթագի պատգամավորների, տարածում են ռասիստական, հակասեմական հայացքներ, թշնամաբար են տրամադրված ժողովրդավարության դեմ և վտանգ են ներկայացնում երկրի ներքին անվտանգության համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ հարևան Ֆրանսիայում դա արդեն տեղի է ունեցել, իսկ մոտ ապագայում ծայրահեղական «Գորշ գայլեր» թուրքական կազմակերպությունը կարող է արգելվել նաև Գերմանիայում: Նոյեմբերի 18-ին Բունդեսթագը հաստատել է բանաձևի նախագիծը, որը համատեղ ներկայացվել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության, սոցիալ-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և «կանաչների» ներկայացուցիչների կողմից:

Այս փաստաթղթում խորհրդարանականները դաշնային կառավարությանը կոչ են անում ստուգել «Գորշ գայլերի» հետ կապված մի շարք կազմակերպությունների արգելման հնարավորությունը: Այդ կազմակերպությունները, Բունդեսթագի բանաձևի համաձայն, տարածում են ռասիստական, հակասեմական հայացքներ, թշնամաբար են տրամադրված ժողովրդավարության դեմ և վտանգ են ներկայացնում երկրի ներքին անվտանգության համար:

«Գորշ գայլերը» դավանում են «ուլտրանացիոնալիստական ​​մարդատյաց գաղափարախոսություն», որը սպառնում է Գերմանիայում ազատ ժողովրդավարական կարգին, DW-ի հետ զրոյցում հայտարարել է Բունդեսթագի ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Քրիստոֆ դե Վրիսը, ով նախագծի  նախաձեռնողներից մեկն է:

«Մեր երկրում տեղ չկա ֆաշիստական ​​և ռասիստական ​​գաղափարախոսությունների համար, որոնք նսեմացնում են այլ կրոնական և էթնիկական խմբերի արժանապատվությունը», – ասել է նա:

Տաթև Ֆռանգյան