Տավուշում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով հայկական ԶՈՒ-ն կորուստներ և վիրավորներ չունի։ Ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են»,- գրել է ՊՆ խոսնակը։ Նա նաև նշել է, որ հայկական ԶՈՒ-ն ադրբեջանական բնակավայրերի …