Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի 8․1 տոկոս անկում է գրանցվել. որոնք են առավել տուժած ոլորտները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պատերազմի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա արդեն իսկ արտացոլվել է հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշում, որն այսօր հրապարակել է Պետական վիճակագրական ծառայությունը:

Այսպիսով, ներկայացված տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 8․1 տոկոսով անկում է գրանցել: Սպառողական գների ինդեքսն աճել է 1․3 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3 տոկոսով:

Առավելապապես տուժել է առևտրի և շրջանառության ոլորտը, անկումը՝ 20․9 տոկոս, ծառայությունների ծավալը կրճատվել է 21 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 18․5 տոկոսով, որից արտահանման նվազումը կազմել է 5․4 տոկոս, ներմուծմանը՝ 24.3 տոկոս:

Միջին անվանական ամսական աշխատավարձը բարձրացել է 1 տոկոսով, սակայն, ի տարբերություն տարվա մյուս ամիսների, հոկտեմբերին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձի նվազում է նկատվել՝ 2․7 տոկոսով, իսկ ոչ պետական հատվածում ավելացել է 2․3 տոկոսով:

Համեմատելով տարեսկզբից մինչև հոկտեմբեր գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ այս տարի, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ, նվազումը կազմել է 6․7 տոկոս, իսկ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 4․9 տոկոսով:

Անժելա Պողոսյան