Վայոց ձորի մարզի հինգ համայնքների ղեկավարներից ոմանք պաշտոնավարում են ավելի քան մեկ տասնամյակ՝ այդ ընթացքում փոխելով կուսակցական պատկանելությունը կամ քաղաքական աջակցությունը։ Մարզի 3 համայնքներում հոկտեմբերի 25-ին ընտրություններ են սպասվում․ դրանք են՝ Վայքը, Ջերմուկն ու Եղեգնաձորը։ Համայնքների խոշորացումն ու իշխանափոխությունը Վայոց ձորի մարզի ոչ բոլոր համայնքներում է հանգեցրել ղեկավարների փոփոխության։ Նախկինում ՀՀԿ-ի հետ կապ ունեցող համայնքապետերից …

