Բաքվում ՆԱՏՕ-ի ցամաքային հրամանատարության շարժական ուսումնական խմբի կողմից դասընթաց է անցկացվում՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զինծառայողներին ներկայացվել են «ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորում», «ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զորավարժությունների անցկացում, թիրախների սահմանում» և այլ թեմաներով ճեպազրույցներ, որոնց հաջորդել են խմբային և անհատական ուսուցումներ։ Դասընթացին մասնակցում են Ազգային պաշտպանության համալսարանի ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական կառավարման դասընթացի …

