Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ

Լուրեր

06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
Բոլորը

Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը ՆԳՆ ոստիկանության գվարդիայում անցկացրել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման մարտավարական կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներ։

Փորձագետները ներկայացրել են զանգվածային միջոցառումների ժամանակ Ֆրանսիայի ազգային ոստիկանության կողմից կիրառվող մարտավարական հնարքներն ու գործողությունների կազմակերպման առանձնահատկությունները։

Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ամբոխի եռափուլ կառավարման գործիքակազմին, զանգվածային անկարգությունների կանխման ու կասեցման, ինչպես նաև իրավախախտների ձերբակալման և մեկուսացման մարտավարական մոտեցումներին։

Վերապատրաստման ավարտին ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության վերապատրաստման գծով Կովկասի պատասխանատու Վինսենտ Էհրհարդին։

Բարձր գնահատելով ֆրանսիական ոստիկանության փորձը՝ Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել Ոստիկանության գվարդիայի ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ ներդրված ջանքերի համար։

Վինսենտ Էհրհարդը, կարևորելով Հայաստանի Ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությունը, վերահաստատել է փորձի փոխանակումը շարունակելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը։

Հանդիպմանը հաջորդել է վերապատրաստման ընթացքում յուրացված մարտավարական հնարքների ցուցադրական վարժանքը։

Վարժանքի սցենարը զարգացել է փուլային կերպով։

Սկզբում մոդելավորվել է խաղաղ հավաքի իրավիճակ, որի ընթացքում Ոստիկանության գվարդիայի ծառայողները ներկայացրել են օրինական պահանջներ։

Այնուհետև, ըստ սցենարի, հավաքի մասնակիցների մի մասը չի ենթարկվել օրինական պահանջներին, իրավիճակն աստիճանաբար սրվել է, իսկ ամբոխի վարքագիծը դարձել է անկառավարելի։

Իրավիճակի փոփոխությանը համապատասխան՝ ծառայողները փուլային կերպով փոխել են գործողությունների մարտավարությունը՝ կիրառելով վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։

Ցուցադրվել են հատուկ միջոցների և ջրանետ մեքենայի կիրառման, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ակտիվ մասնակիցների ձերբակալման և մեկուսացման գործողություններ։

Վարժանքի ավարտին վերապատրաստման մասնակիցներին տրվել են հավաստագրեր։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը ֆրանսիացի փորձագետներին հանձնել է շնորհակալագրեր։