Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
Հասարակություն
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-ից 13-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
– Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը,
– Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-ին,
– Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
– Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը,
– Արաբկիրում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
– Նոր Նորքում՝ հոկտեմբերի 12-ից 13-ը,
– Արաբկիրում, Շենգավիթում և Կենտրոնում՝ չեն գերազանցել։

