ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում նոր հրադադարի հարցով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը, գրում է Radio Sputnik-ը։ Ավելի վաղ ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն էին տարածել, համաձայն որի՝ ԼՂ հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ից կգործի հրադադարի ռեժիմը։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել …

