Մինչև նոր նախագահի երդմնակալությունը ԱՄՆ-ը իր ուժերը դուրս կբերի Սոմալիից. VOA

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահը հրամայել է Սոմալիից մինչեւ հունվարի 15-ը դուրս բերել ամերիկյան ուժերի ամբողջ թվակազմը. փոխանցում է VOA-ն:

Երկրի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Սոմալիում ներկա պահին տեղակայված 700 թվակազմով ամերիկյան ուժերի նպատակն այստեղ ալ Շահաբ եւ Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորումների դեմ տեղի իշխանությունների ծավալած պայքարում օգնություն ցուցաբերելն է եղել: Ըստ Պենտագոնի, դուրսբերումից հետո ամերիկյան ուժերի մի մասը կտեղափոխվի հարեւան երկրներ, թույլ տալու համար սահմանային գործողություններ:

Անցած ամիսների ընթացքում նախագահ Թրամփն արձակել է այլ երկնրերում եւս, այդ թվում Իրաքում ու Աֆղանստանում ամերիկյան ուժերը կրճատելու մասին նմանատիպ հրամաններ: Նա միշտ է հանդես եկել այլ երկրներից ամերիկյան ուժերը դուրս բերելու կոչերով, եւ միշտ է հայտարարել, որ ամերիկյան ուժերի կողմից իրականացված ներխուժումները եղել են ծախսատար ու անարդյունավետ:

Պենտագոնը սակայն փորձում է վստահեցնել, որ չնայած Սոմալիից ամերիկյան ուժերը հետ քաշելու հրամանին, ԱՄՆ-ը շարունակելու է քայքայել ծայրահեղական կազմակերպությունները, որոնք սպառնալիք կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի համար:

Մեծաթիվ փորձագետներ են նախազգուշացնում, որ ամերիկյան ուժերի դուրսբերումը Սոմալիից կարող է այս երկրում զարկ տալ զինյալ ահաբեկչական խմբավորումների գործողություններին: