Ամերիկյան Fox news-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ն ռմբակոծել է Արցախի խաղաղ բնակչությանը։ Անդրադառնալով Ստեփանակերտի ռմբակոծումներին՝ Ալիևն ասել է, որ հիմա խաղաղ բնակիչների նկատմամբ, իբր, հարձակումներ չեն իրականացվում։ «Մեր հարձակումները եղել են հոկտեմբերի 9-ից առաջ։ Դրանից հետո ԼՂ-ի խաղաղ բնակչության և քաղաքների վրա մենք չենք հարձակվել»,- ասել է Ալիևը։ …

