Գյումրիում 3 մեքենա է բախվել. վնասվել է կայանված ևս 4 մեքենա

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 6-ին, ժամը 21։56-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9ա շենքի մոտակայքում բախվել են «Infiniti» (վարորդ` Նիկոլայ Խ․, ծնված 1985 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Սերյոժա Գ․, ծնված 1998 թ.) և «Mercedes-Benz C» (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել են կա­յա­նված «Nissan Teana» (վարորդ՝ Հրաչ Ո․, ծնված 1973 թ.), «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Հայկ Գ․, ծնված 1996 թ.), «Mercedes-Benz C» (վարորդ՝ Կարապետ Բ․, ծնված 1991 թ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Գուրգեն Բ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարոր­դը, ուղևոր Արմեն Բ․-ն (ծնված 1998 թ.) և «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Սերյոժա Գ․-ի և Արմեն Բ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Նիկոլայ Խ․-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: