Հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել։ «Ժնևում հանդիպման ժամանակ Բաքուն և Երևանը պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությունն ու ոչ ռազմական օբյեկտները»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։

