ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը կրկին դիմել է իր երկրի իշխանություններին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել այն ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ընդդեմ Արցախի շարունակվող հարձակումների համար։ «ԱՄՆ-ը պետք է վճռական քայլեր ձեռնարկի մարդու իրավունքների ոտնահարումների դեմ: Ադրբեջանի կողմից բռնության աճով պայմանավորված անհրաժեշտ է դադարեցնել Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը և պատժամիջոցներ կիրառել այն ադրբեջանցի պաշտոնյաների …

