ՄԻՊ-ը հոսպիտալում է՝ գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար
Քաղաքականություն
15.12.2020 | 00:16Մեր աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա գտնվեցինք Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` նրանց առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»,- գրել է Արման Թաթոյանը: