Եվրոպական պահանջներին համապատասխանեցնելու համար ՏԿԵ նախարարությունը որոշել է չափորոշիչներ սահմանել միջազգային ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների համար: Մանրամասները այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ միջազգային ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները պետք է ունենան ֆինանսական կայունություն ու բարի համբավ, վարորդները չպետք է ունենան շատ տուգանքներ: Վարորդների մասով կան նաև այլ մեխանիզմներ: Նրանք պետք …

