Կորոնավիրուսի նոր մուտացված շտամ է ի հայտ եկել Մեծ Բրիտանիայում․ նախարարների կաբինետի շտապ նիստ է գումարվել․ ՏԱՍՍ

Լուրեր

02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սեպտեմբեր ամսին Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը սկսել է լայնորեն տարածվել նոյեմբերի կեսերին, ասվում է Անգլիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 19-ին հրավիրված արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի նոր տեսակը կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել՝ ավելացնելով, որ բրիտանացի մասնագետները դեռ չեն գտել ապացույցներ այն մասին, որ դա հանգեցնում է ավելի մեծ թվով մահացությունների:

Մեծ Բրիտանիայի կառավարության «Կոբրա» արտակարգ  կոմիտեն, երկրում կորոնավիրուսի մուտացված տարբերակի տարածման ֆոնին, այսօր նիստ կգումարի ՝ քննարկելու Միացյալ Թագավորության հետ տրանսպորտային կապերը սահմանափակելու մի շարք երկրների որոշումը:

Նշվում է՝ արտակարգ հանդիպումը նախագահելու է անձամբ վարչապետ Բորիս Ջոնսոնը: «Վարչապետը կղեկավարի հանդիպումը, որը կքննարկի միջազգային բեռնափոխադրումների խնդիրները, մասնավորապես ապրանքների կայուն հոսքը դեպի Միացյալ Թագավորություն և դրանից դուրս», – հայտարարել է Ջոնսոնի խոսնակը:

Կիրակի օր  աշխարհի մի շարք երկրներ հայտարարել էին Միացյալ Թագավորության հետ օդային երթևեկությունը սահմանափակելու մտադրության մասին ՝ կապված կորոնավիրուսի նոր շտամի տարածման հետ: Որոշ երկրներ նույնիսկ ավելի կոշտ միջոցներ են ձեռնարկել․ մասնավորապես Ֆրանսիան որոշում է կայացրել 48 ժամով դադարեցնել ոչ միայն թռիչքների, այլ նաև Մեծ Բրիտանիայից այլ ուղևորափոխադրումների ընդունումը: Դրանից հետո Դովերի բրիտանական նավահանգստի ղեկավարությունը դադարեցրել է հանրապետություն ուղևորատար և բեռնատար լաստանավերի ուղարկումը:

Տաթև Ֆռանգյան