Քաոս Լոնդոնի օդանավակայանում․ լոնդոնցիները լքում են քաղաքը․ Daily Mail

Լուրեր

03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
Բոլորը

Երեկ երեկոյան Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը ընկղմվել էր քաոսի մեջ, երբ հարյուրավոր ուղևորներ փորձել են հասնել դեպի Դուբլին վերջին թռիչքին, մինչ  ուժի մեջ կմտներ Covid-19-ի նոր շտամի տարածման պատճառով ճանապարհորդության արգելքը, որը կեսգիշերից սահմանվել էր դեպի եվրոպական երկրներ, ներառյալ Իռլանդիա: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Այսօր Բորիս Ջոնսոնը նախագահելու է Կառավարության՝ «Կոբրա» արտակարգ կոմիտեի նիստը այն բանից հետո, երբ ավելի քան մեկ տասնյակ երկրներ ՝ սկզբում Եվրոպայում, իսկ հետո ամբողջ աշխարհում, հայտարարեցին, որ դադարեցնում են թռիչքները Միացյալ Թագավորություն՝ կորոնավիրուսի «70 տոկոսով ավելի վարակիչ» շտամ հայտնաբերելուց հետո:

Ըստ պարբերականի տվյալների՝ քաղաքի հիմնական երկաթուղային կայարաններում կուտակվել են քաղաքաբնակների բազմություններ, որոնք փորձում են դուրս գալ Լոնդոնից ՝ մինչ նոր սահմանափակող միջոցների ուժի մեջ մտնելը: Մեծ խցանումներ են եղել նաև մայրուղիներում, որոնք Լոնդոնը կապում են երկրի այլ մասերի հետ:

Հավելենք, որ Ֆրանսիան միացել է Իռլանդիային, Իտալիային, Նիդեռլանդներին, Բելգիային, Ավստրիային, Բուլղարիային, Գերմանիային, Ֆինլանդիային և Դանիային ՝ առնվազն 48 ժամով արգելելով Միացյալ Թագավորությունից Եվրոպա ուղևորներ տեղափոխող բոլոր թռիչքները։ Իսրայելը, Թուրքիան, Մարոկկոն, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Սալվադորը ևս հետևել են այս օրինակին։

Տաթև Ֆռանգյան