Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ հետաձգվեց ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Գագիկ Խաչատրյանը նիստին ներկա չէր առողջական խնդիրների պատճառով. նա գրավոր տեղեկացրել էր դատարանին, որ առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նիստին ու խնդրել է հետաձգել դատական նիստը։ Գործով մեղադրող դատախազը նկատեց, որ առաջին դատական …

