Ո՞վ է ձեզնից այն անմեղը, որը այս օրակարգն է բերել ԱԺ․ Արման Բաբաջանյանը՝ Նաիրա Զոհրաբյանին առնչվող նախագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը:

«Տպավորություն է, որ այս ԱԺ-ն մինչև վերջ չի գիտակցում մեր երկրում խորացող ճգնաժամի ծավալները և իր դերակատարությունը: Ո՞վ է ձեզանից այն անմեղը, որը այս օրակարգն է բերել ԱԺ, թող առաջինը նետի այդ քարը: Ինչպես է ստացվել, որ ձեր աչքի գերանը ընդունակ չեք եղել տեսնել, այլ տեսնում եք ուրիշի աչքի շյուղը»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և զարմացավ, թե մի՞թե այս հարցը պետք է քննվեր Տարեմուտից առաջ:

Նա նշեց, որ շատ ավելի լավ կլիներ, որ քննվեր մեծամասնության գլխավորած հանձնաժողովներ ղեկավարների հարցը. «Այդ հանձնաժողովների ղեկավարները անգործության էին մատնված ամբողջ պատերազմի ընթացքում»:

Արման Բաբաջանյանը նշեց, որ եթե Զոհրաբյանը մի ավել, մի պակաս գրառում է արել, դրանից ընդհանուր մթնոլորտը ավելի վատը չի դարձել, և ոչ էլ այդ գրառման բացակայությունը պիտի մեր կյանքն ավելի լավը դարձներ: Պատգամավորը հավելեց, որ ինքը դեմ է լինելու այդ որոշմանը, քանի որ Նաիրա Զոհրաբյանը իր լավ բարեկամն է. «Անկախ նրանից, որ գուցե իր շեֆի վախից ինձ չի բարևում, բայց վստահ եմ, որ նա այս և հաջորդ խորհրդարանում անելիք ունի»:

Մանրամասները՝ տեսանյութում: