2020 թ.-ին աշխարհում 50 լրագրող է սպանվել․ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

2020 թվականին աշխարհում  առնվազն 50 լրագրող ու ԶԼՄ-ների այլ աշխատակիցներ զրկվել են կյանքից՝ իրենց մասնագիտական գործունեության պատճառով։ Այս մասին են վկայում «Լրագրողներ առանց սահմանների»(RSF) իրավապաշտպան կազմակերպության ՝ աշխարհում խոսքի ազատության վերաբերյալ զեկույցի երկրորդ մասում հրապարակված տեղեկությունները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

RSF-ի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականին զոհված լրագրողների մեծ մասը սպանվել է կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության ու շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ հայտնելու պատճառով։ Ըստ իրավապաշտպանների՝ այս տարի լրագրողների համար ամենավտանգավոր երկրներն են Մեքսիկան, Իրաքը, Աֆղանստանը, Հնդկաստանն ու Պակիստանը։

«Յուրաքանչյուր լրագրողի սպանությունը հարձակում է բոլոր մարդկանց  ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքի վրա», – հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Ռեդիսկը ՝ մեկնաբանելով զեկույցի արդյունքները:

 

Տաթև Ֆռանգյան