Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) երկրորդ ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված առցանց համաժողովին: Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ազգային երկրորդ զեկույցին նվիրված այս առցանց համաժողովին։ Զեկույցն ընդգրկում է Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության 2018 թվականի ամբողջական պատկերը՝ իր …

