Մաքսային տեսուչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար. ՀՔԾ

Լուրեր

17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գարիկ Փիլիփոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչի պաշտոնը, ՀՀ քաղաքացի Վարդան Հովհաննիսյանի կողմից ապօրինի ճանապարհով ապրանքների ներմուծումը չկանխելու և թույլ տրվող մաքսային իրավախախտումները չարձանագրելու համար նրանից ստացել է կաշառք, ինչպես նաև նրա դրդմամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

«Ըստ առաջադրված մեղադրանքի` Վարդան Հովհաննիսյանը, տեղեկացված լինելով, որ գործող օրենսդրության համաձայն՝ մեկ քաղաքացու անվամբ մինչև 25 կգ ուղեբեռը ներմուծվում է առանց մաքսազերծման, 2019 թվականին վաճառքի նպատակով կազմակերպել և իրականացրել է նշված չափաքանակը գերազանցող հագուստների ու կենցաղային իրերի ներմուծումը ԵՏՄ անդամ երկիր չհանդիսացող Թուրքիայից, սակայն, օրենքով նախատեսված մաքսային վճարներից խուսափելու նպատակով, Վ. Հովհաննիսյանը հավաքագրել է մի խումբ անձանց, որոնց միջև նշված ապրանքները բաժանել է 25 կգ-ը չգերազանցող չափաքանակներով և մաքսակետում դրանք ձևականորեն հայտարարագրել վերջիններիս անուններով:

Մաքսային տեսուչ Գ. Փիլիփոսյանը, տեղյակ լինելով Վ. Հովհաննիսյանի կողմից վերը նշված եղանակով ապրանքներ ներմուծելու մասին, 2019 թվականի սեպտեմբերի 18-ից 2019 թվականի դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակաշրջանում թույլատրել է վերջինիս կողմից մեծաքանակ ապրանքների ներմուծումը այլ անձանց անուններով և առանց մաքսային վճարների, որի դիմաց Վ. Հովհաննիսյանից անձամբ ստացել է կաշառք:

Մասնավորապես, 2019թ. դեկտեմբերի 5-6-ին` Գ. Փիլիփոսյանի հերթափոխի ժամանակ, Վ. Հովհաննիսյանը նույն եղանակով ներմուծել է 3.316.546 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների հերթական խմբաքանակը՝ խուսափելով այդ ապրանքների համար մաքսային վճարներ կազմող 1.042.511 ՀՀ դրամի մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ վճարելուց:

Գարիկ Փիլիփոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար, իսկ Վարդան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի և 312-րդ հոդվածի 1-ին մասերով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և մաքսային տեսուչին կաշառք տալու համար:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: