Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան գրոհայինների ներթափանցման համար․ Լավրով. ՏԱՍՍ
Քաղաքականություն
29.12.2020 | 16:05Ռուսաստանն ու Թուրքիան համերաշխ են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան գրոհայինների ներթափանցման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք համակարծիք ենք, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այս տարածաշրջանում օտարերկրյա վարձկաններ ներթափանցելու փորձերի համար: Այստեղ մենք միանգամայն նույն դիրքորոշումն ունենք մեր թուրք գործընկերների հետ», – հայտարարել է Լավրովը։
Տաթև Ֆռանգյան