Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։ Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքն են հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Սլովենիայի նախագահ Բորութ Պահորը, Նորվեգիայի թագավոր Հարալդ …

