Մխիթար Հայրապետյանը՝ Բյուրականի աստղադիտարանի շուրջ ստեղծված իրավիճակի

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրել է.

Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում առկա խնդիրները, ՀՀ օրենսդրությամբ լիազորված նախաքննություն իրականացնող մի շարք մարմինների վարույթներում գտնվող առերևույթ խախտումների վերաբերյալ քրեական գործերը՝ ս․ թ․ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում կայացել էր հանդիպում աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ։

Հանդիպման արդյունքում գործընկերոջս՝ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական
հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկով ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ն ընդգրկվել է ՀՀպետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագրում։

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ ֆինանսների նախարարի 2020թ. հոկտեմբերի 14-ի թիվ 20-Ա, նոյեմբերի 4-ի թիվ 21-Ա և նոյեմբերի 9-ի թիվ 22-Ա
հանձնարարագրերի համաձայն՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 10-ի
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվել է 2016-2019թթ. և 2020թ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատման ստուգում, որն ավարտվել է 2020թ. նոյեմբերի 24-ին։

Ստուգման արդյունքում արձանագրվել են տարաբնույթ առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին։

Որպես ոլորտը կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ ցանկանում եմ վստահեցնել, որ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը և բոլոր գիտական և կրթական հաստատությունները շարունակ գտնվելու են մեր տեսադաշտում՝ ոլորտի բարեփոխումների, զարգացման, արդիականացման և հնարավոր խախտումներիցխուսափելու նպատակով։