ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը: «Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, …

