ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 23-ին Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Եդիգարյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռումեն Ռադևին (Rumen Radev): «Արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահ Ռադևը, ջերմորեն շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Բուլղարիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման …

