Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը, մերժել է ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հագուստը իրեն վերադարձնելու վերջինիս պահանջը. հաղորդում է VOA-ն: Հիշեցնենք, երեկ Նավալնին Ռուսաստանից պահանջել էր իրեն վերդարձնել այն հագուստը, որը նա կրում էր Սիբիրում կոմայի մեջ ընկնելու օրը: «Հիվանդի հանդեպ հարգանք ունենալով հանդերձ՝ մենք հագուստի հետ որևէ առնչություն չունենք, դա մեր գործը չէ: …