Ձերբակալություններ ու լարված իրավիճակ Մոսկվայում․ դատարանը քննում է Նավալնիի խափանման միջոցի հարցը․ՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Մոսկվայի քաղաքային դատարան, որտեղ այսօր կվճռվի «Իվ Ռոշեի» գործով նրա պայմանական ազատարձակումն իրականով փոխարինելու հարցը։ Քաղաքական գործչին նստեցրել են ապակե խցում, հայտնում է tvrain.ru-ն։

Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը որոշում է կայացրել արտագնա նիստ անել Մոսկվայի քաղաքային դատարանում, որտեղ կա մեծ դահլիճ՝ իր այս քայլը բացատրելով մամուլի կողմից դատական գործի հանդեպ մեծ ուշադրությամբ։ Դատարանի շենքին մոտենալ թույլ են տալիս միայն լրագրողներին ու դատավարության մասնակիցներին։ Տեղեկացվում է, որ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնին արդեն Մոսկվայի քաղաքային դատարանում է։

Մինչ այդ, ուժայինները սկսել են դատարանի դիմաց հավաքված Նավալնիի աջակիցների ձերբակալությունները։ Tvrain.ru-ն հայտնում է, որ հիմնականում ձերբակալում են երիտասարդներին։ Այժմ ձերբակալություններ են իրականացվում տրամվայի կանգառում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս երթուղով դադարել են տրամվայների երթևեկությունը։

Տեղեկացվում է նաև որ մետրոյի մոտակայքում մարդկանց են ձերբակալում։ Լրագրողները նշում են , որ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են իրականացվում ձերբակալությունները։ Նշվում է, որ ձերբակալվածները բողոքում են, որ պարզապես դուրս են եկել մետրոյից ու ձերբակալվել են։

Մանրամասները՝ տեսանյութում